Title: Payment Gateway for Telcell
Author: HK Digital Agency LLC
Published: <strong>Mis-Genver 31, 2022</strong>
Last modified: Meurth 1, 2024

---

Search plugins

![](https://ps.w.org/payment-gateway-for-telcell/assets/banner-772x250.jpg?rev=3004419)

This plugin **hasn’t been tested with the latest 3 major releases of WordPress**.
It may no longer be maintained or supported and may have compatibility issues when
used with more recent versions of WordPress.

![](https://ps.w.org/payment-gateway-for-telcell/assets/icon-128x128.png?rev=3004419)

# Payment Gateway for Telcell

 By [HK Digital Agency LLC](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Download](https://downloads.wordpress.org/plugin/payment-gateway-for-telcell.zip)

 * [Details](https://cor.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/#description)
 * [Reviews](https://cor.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/#reviews)
 * [Development](https://cor.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/#developers)

 [Support](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/)

## Description

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն
է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet
հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։

### Նկարագրություն

Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն
ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
 Այն պատրաստված է WooCommerce հարթակի 
տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման
վրա։

Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227
հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու
և կարգավորումներ ստանալու համար:

Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին
ավտոմատացված է։

Պլագինի աշխատանքային նկարագիր

Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է
Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell
Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում
է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր
կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող
եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ

• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
 • Կայքում ինտեգրել WooCommerce
հարթակը, • Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին, • Կայքում ներքին
հղումները տեղադրել ճշգրիտ։

Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

 1. Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
 2. Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային
    հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել 
    բազմալեզու կայքերի համար։
 3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
 4. Պլագինն ունի՝
     • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել«
    Թել-Սել» ՓԲԸ-ի հետ), • տեխնիկական լոգավորման հնարավորություն, • մեկ հպման տրամաբանությամբ
    թարմացման հնարավորություն, • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն

Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain),
կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային
իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։

### Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված
    տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
 2․Սեղմել «Ավելացնել
նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.
zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից
տրամադրված տեղեկատվությունը։

### Իրավունքեր

Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
 Պլագինում օգտագործվող API-
ներ https://plugins.hkdigital.am/api/

Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
 Արգելվում է
տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը,
նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը,
եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։

Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի 
մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ 
զանգահարել 033779779 հեռախոսահամարով։

«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում

• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների
համար,
 • WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար
թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական
խափանման համար, • օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

## FAQ

### Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին
ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ` 060 27 22 27 հեռախոսահամարով,
կամ 10xbusiness@telcell.am էլ․ հասցեի միջոցով։

### Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն
հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, 
վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ:

### Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով
կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։
 Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն
են՝ – Կազմակերպության անվանում – Կազմակերպության ՀՎՀՀ – Հեռախոսահամար – Էլ հասցե–
Կայքի անվանում

## Reviews

![](https://secure.gravatar.com/avatar/09d264ac680da4a4bc742aaa9a0f89a9373f33bdc11804c815d5ad03092780c9?
s=60&d=retro&r=g)

### 󠀁[Plugin in tellcell walet](https://wordpress.org/support/topic/plugin-in-tellcell-walet/)󠁿

 [Armen](https://profiles.wordpress.org/gabrielyanarmen77/) Est 18, 2023

Finally, the only payment gateway for tellcell in Armenia that fully meets the needs
of customers. Great maintenance, Thank you very much

![](https://secure.gravatar.com/avatar/fe1ffff86e7282230e4d841c6d87a17bc57cbb304a209d949dd72a8ea4944adb?
s=60&d=retro&r=g)

### 󠀁[Great Plugin!](https://wordpress.org/support/topic/great-plugin-33661/)󠁿

 [Vahe Stepanyan](https://profiles.wordpress.org/vahejkd/) Meurth 12, 2022

Great plugin. Integrated the TelCell wallet to my WooCommerce shop with ease. Well
documented and kind support.

 [ Read all 2 reviews ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/)

## Contributors & Developers

“Payment Gateway for Telcell” is open source software. The following people have
contributed to this plugin.

Contributors

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

“Payment Gateway for Telcell” has been translated into 2 locales. Thank you to [the translators](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-telcell/contributors)
for their contributions.

[Translate “Payment Gateway for Telcell” into your language.](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-telcell)

### Interested in development?

[Browse the code](https://plugins.trac.wordpress.org/browser/payment-gateway-for-telcell/),
check out the [SVN repository](https://plugins.svn.wordpress.org/payment-gateway-for-telcell/),
or subscribe to the [development log](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-telcell/)
by [RSS](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-telcell/?limit=100&mode=stop_on_copy&format=rss).

## Changelog

#### 1.0.0

 * Հավելվածի թողարկում

#### 1.0.1

 * WordPress 5․9 տարբերակի արդիականացում

#### 1.0.2

 * Կառավարման վահանակի հարմարավետության բարձրացում

#### 1.0.3

 * Ընկերության տարբերանշանի չափերի արդիականացում

#### 1.0.4

 * Արդիականացման աշխատանքներ

#### 1.0.5

 * Արդիականացման աշխատանքներ

#### 1.0.6

 * Արդիականացման աշխատանքներ

#### 1.0.7

 * Արդիականացման աշխատանքներ

#### 1.0.8

 * Արդիականացման աշխատանքներ

#### 1.0.9

 * Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն

#### 2.0.0

 * Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն

#### 2.0.1

 * Արդիականացման աշխատանքներ

#### 2.0.2

 * Արդիականացման աշխատանքներ , WordPress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում

#### 2.0.3

 * Արդիականացման աշխատանքներ , WordPress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում

#### 2.0.4

 * Անվտանգության բարձրացմանը ուղված արդիականացման աշխատանքներ , WordPress հարթակի
   նոր ստանդարտներին համապատասխանեցում

## Meta

 *  Version **2.0.4**
 *  Last updated **2 years ago**
 *  Active installations **100+**
 *  WordPress version ** 4.8 or higher **
 *  Tested up to **6.4.8**
 *  PHP version ** 5.6 or higher **
 *  Languages
 * [Armenian](https://hy.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/), [English (US)](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/),
   ha [Russian](https://ru.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/).
 *  [Translate into your language](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-telcell)
 * Tags
 * [payment system](https://cor.wordpress.org/plugins/tags/payment-system/)[telcell](https://cor.wordpress.org/plugins/tags/telcell/)
 *  [Advanced View](https://cor.wordpress.org/plugins/payment-gateway-for-telcell/advanced/)

## Ratings

 5 out of 5 stars.

 *  [  2 5-star reviews     ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/?filter=5)
 *  [  0 4-star reviews     ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/?filter=4)
 *  [  0 3-star reviews     ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/?filter=3)
 *  [  0 2-star reviews     ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/?filter=2)
 *  [  0 1-star reviews     ](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/?filter=1)

[Your review](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/#new-post)

[See all reviews](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/reviews/)

## Contributors

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

## Support

Got something to say? Need help?

 [View support forum](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-telcell/)

## Donate

Would you like to support the advancement of this plugin?

 [ Donate to this plugin ](https://hkdigital.am/)